2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ը ընկած շաբաթը երեք կենդանակերպի նշանների համար կարող է դառնալ իսկական շրջադարձային փուլ։ Աստղերը հուշում են՝ մի վախեցեք անսպասելի իրադարձություններից, քանի որ հենց դրանք կարող են ձեզ տանել դեպի հաջողություն, նոր հնարավորություններ և ներքին ազատություն։
YourTango-ի աստղագուշակների կարծիքով՝ հունիսի 29-ին Այծեղջյուրի լիալուսինը կօգնի շատերին վերանայել անցած ճանապարհը, հասկանալ սեփական սխալներն ու ճիշտ գնահատել կյանքի կարևոր դասերը։ Իսկ հուլիսի 3-ից սկսած՝ մի շարք նշանների կյանքում կբացվի առատության, բախտի և նոր հնարավորությունների դուռ։
Ցուլ
Ցուլերը սովորաբար սիրում են կայունություն և փորձում են ամեն ինչ պահել իրենց վերահսկողության տակ։ Սակայն այս շաբաթ տիեզերքը նրանց հուշում է՝ երբեմն պետք է բաց թողնել հինը, որպեսզի նորը կարողանա մտնել կյանք։
Այծեղջյուրի լիալուսինը Ցուլերին կօգնի հասկանալ, որ իրական ապահովությունը ոչ թե արտաքին հանգամանքների մեջ է, այլ սեփական ներքին ուժի։ Եթե համարձակվեք ռիսկի դիմել, փորձել նոր բան և չվախենալ փոփոխություններից, կարող եք հայտնվել հենց այնտեղ, որտեղ վաղուց պետք է լինեիք։
Աղեղնավոր
Աղեղնավորների համար սկսվում է ուժեղ և խոստումնալից շրջան։ Յուպիտերի ազդեցությունը նրանց կյանք կարող է բերել առատություն, հաջողություն, ֆինանսական աճ և նույնիսկ սիրային գեղեցիկ զարգացումներ։
Այն, ինչ նախկինում անհասանելի կամ անհնար էր թվում, այս շաբաթ կարող է անսպասելիորեն հեշտանալ։ Աստղերը խորհուրդ են տալիս չնստել ձեռքերը ծալած․ հիմա պետք է գործել համարձակ, մտածել մեծ և հավատալ, որ կարող եք հասնել շատ ավելինին, քան պատկերացնում էիք։
Կշեռք
Կշեռքները փոփոխություններին սովորաբար ավելի հեշտ են հարմարվում, բայց երբեմն չափազանց շատ են մտածում ուրիշների կարծիքի և զգացմունքների մասին։ Այս շաբաթ նրանք պետք է հասկանան մի կարևոր բան՝ սեփական երջանկությունը միշտ չէ, որ պետք է զոհաբերել ուրիշներին չհիասթափեցնելու համար։
Տիեզերքը Կշեռքներին կարող է կանգնեցնել այնպիսի իրավիճակների առաջ, որտեղ այլևս հնարավոր չի լինի հետաձգել կարևոր որոշումները։ Եթե ինչ-որ բան նախատեսված է ձեր կյանքի համար, այն միևնույն է կգտնի ձեզ։ Վստահեք ընթացքին և մի վախեցեք ընտրել այն ճանապարհը, որը իսկապես ձերն է։