Աստղագուշակ հունիսի 28-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կարող է սկսել փոքրիկ անակնկալներով, բայց մի շտապեք նյարդայնանալ․ հենց այդ փոփոխություններն են ձեզ նոր մտքերի ու ճիշտ որոշումների բերելու։ Այսօր կարևոր է ուշադիր լինել շրջապատին, լսել մարդկանց, բայց ամեն ինչ սրտին մոտ չընդունել։ Ուրիշների սխալներից սովորելը ձեզ կօգնի խուսափել ավելորդ խնդիրներից։

Օրվա ընթացքում կարող եք նորից վերադառնալ հին գործերին։ Այո, դա մի քիչ հոգնեցնող կլինի, բայց եթե հիմա փակեք այդ հարցերը, հետո շատ ավելի թեթև կշնչեք։ Դուք կկարողանաք ոչ միայն պահպանել ձեր լավ տրամադրությունը, այլև ուրիշներին ոգևորել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր կարող է թվալ, թե գործերը վերջ չունեն։ Որոշ պարտականություններ ձեզ առանձնապես չեն ուրախացնի, բայց խոստումը խոստում է․ դուք չեք ցանկանա հիասթափեցնել նրանց, ովքեր վստահում են ձեզ։ Եվ ճիշտ էլ կանեք, որովհետև ձեր պատասխանատվությունը այսօր շատերի աչքում կբարձրացնի ձեր հեղինակությունը։

Օրվա հաճելի կողմը անսպասելի հանդիպումներն են։ Հնարավոր է տեսնեք մեկին, ում վերջերս շատ էիք կարոտում։ Նոր ծանոթություններն էլ կարող են ջերմ ու հետաքրքիր լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը զբաղված է լինելու, բայց արդյունքը ձեզ հաստատ կուրախացնի։ Միաժամանակ մի քանի գործի մասին մտածելը հեշտ չի լինի, բայց դուք այսօր բավական արագ կկողմնորոշվեք։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը օգնի ձեզ, լավ կլինի ամբողջ իրավիճակը պահել ձեր վերահսկողության տակ։

Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, որոնք անսպասելիորեն հաճելի կստացվեն։ Տանից հեռու կարող են լինել հետաքրքիր ծանոթություններ, լավ գնումներ կամ պարզապես լավ տրամադրություն պարգևող պահեր։ Երեկոյան փորձեք մի փոքր հանգստանալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Մյուսների համար դրանք կարող են անակնկալ լինել, բայց դուք ներսում վաղուց զգում էիք, որ ինչ-որ բան փոխվելու է։ Առավոտը լավ ժամանակ է հին գործերը ավարտելու և մանր սխալները շտկելու համար։

Օրվա երկրորդ կեսին շփումները շատ լավ կստացվեն։ Դուք հեշտությամբ լեզու կգտնեք թե՛ հին ծանոթների, թե՛ նոր մարդկանց հետ։ Որոշ գործնական հարաբերություններ կարող են ավելի ջերմ ու մարդկային դառնալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ձեզանից ակտիվություն է պահանջվելու։ Լսեք ձեր ներքին ձայնին․ այն շատ ճիշտ կհուշի, թե ինչից սկսել։ Հնարավոր են կարևոր բացահայտումներ, հաջող զուգադիպություններ և մտքեր, որոնք ձեզ առաջ կտանեն։ Ձեր վճռականությունը կարող է դառնալ օրվա գլխավոր ուժը։

Ֆինանսական հարցերում, սակայն, լավ է չշտապել։ Կասկածելի գործարքներից ու ավելորդ ծախսերից հեռու մնացեք։ Սիրային ոլորտում օրը շատ հաճելի է․ սիրահարված Առյուծներին ջերմ պահեր են սպասվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը ձեզ կարող է կարևոր տեղեկություններ բերել։ Մի անտեսեք նույնիսկ պատահական խոսակցությունները․ այսօր լսած մի միտք կամ խորհուրդ շուտով կարող է շատ պետք գալ։ Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնց ժամանակ դուք լավ տպավորություն կթողնեք։

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսական հարցերի համար։ Հնարավոր են դրամական մուտքեր կամ շահավետ որոշումներ։ Դուք բավական սթափ կմտածեք, և հենց դա կօգնի խուսափել անիմաստ ծախսերից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կարող է առանց դժվարությունների չանցնել, բայց դուք պատրաստ կլինեք ամեն ինչի։ Այսօր ձեր լրջությունը, համբերությունն ու ճիշտ մոտեցումը կօգնեն ստանալ ցանկալի արդյունքը։ Մարդիկ, ովքեր նախկինում էլ ձեզ աջակցել են, կրկին ձեր կողքին կլինեն։

Օրվա երկրորդ կեսին վերջապես շունչ քաշելու հնարավորություն կլինի։ Որոշ Կշեռքների սպասվում են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ և նույնիսկ սիրային շարունակություն ունեցող պահեր։ Հեռվից եկող լուրերը կարող են ուրախացնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող է, բայց ամբողջովին հանգիստ չի լինի։ Հնարավոր են լուրեր, որոնք կստիպեն արագ փոխել ծրագրերը։ Որոշ հարցերում դժվար կլինի մարդկանց հետ նույն կարծիքին գալ, և կարող են փոքր վեճեր լինել նույնիսկ նրանց հետ, ում հետ սովորաբար լավ եք հասկանում։

Բայց կարևորն այն է, որ բոլոր խնդիրներն այսօր լուծելի են։ Դուք դա լավ կզգաք և ճիշտ քայլեր կանեք։ Երեկոն հարմար է ստեղծագործելու, մտածելու, գրելու կամ այնպիսի զբաղմունքի համար, որը ձեզ ներքին հանգստություն կտա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ձեր գլխում նոր ու համարձակ մտքեր կծնվեն։ Հնարավոր է ցանկանաք ամբողջությամբ փոխել ձեր պլանները և շարժվել լրիվ նոր ուղղությամբ։ Դա հեշտ չի լինի, բայց հաստատ ձանձրալի էլ չի լինի։ Օրը կարող է բերել անսպասելի հանդիպումներ, որոնք ուժեղ տպավորություն կթողնեն։

Ֆինանսական առումով օրը բավական հաջող է։ Հնարավոր են դրամական մուտքեր, հին պարտքի վերադարձ կամ նախկին աշխատանքի դիմաց վարձատրություն։ Գնումների համար էլ օրը բարենպաստ է․ դուք կկարողանաք ճիշտ ընտրություն անել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII–20.I)

Այսօր շտապելը ձեր օգտին չի լինի։ Ձեր զգուշությունն ու սառնասրտությունը հենց այն բաներն են, որոնք կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել։ Մինչ մյուսները կարող են հուզվել կամ խառնվել իրար, դուք կկարողանաք հանգիստ մտածել ու գտնել լավագույն լուծումը։

Հարաբերություններում նույնպես դրական փոփոխություններ են սպասվում։ Այն կապերը, որոնք վերջերս լարված էին, կարող են մեղմանալ։ Դուք կկարողանաք մոտեցում գտնել նույնիսկ բարդ բնավորություն ունեցող մարդկանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը կարող է մի քիչ անհարմար սկսվել։ Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել հարցերով, որոնք ձեզ այնքան էլ չեն հետաքրքրում, կամ շփվել մարդկանց հետ, որոնց ընկերակցությունը հաճելի չէ։ Բայց ձեր լավատեսությունը կօգնի օրը չփչացնել։

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի դեպի լավը։ Կհայտնվի նոր, հետաքրքիր ու օգտակար բանով զբաղվելու հնարավորություն։ Բաց մի թողեք այն։ Երեկոն շատ հարմար է սիրային հանդիպումների և ջերմ զրույցների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող է և կարող է ձեզ լավ հնարավորություն տալ առաջ շարժվելու։ Եթե վաղուց ունեիք գաղափար, որը չէիք համարձակվում կյանքի կոչել, այսօր ճիշտ պահն է առաջին քայլն անելու համար։ Օգնականներ հեշտությամբ կգտնեք, բայց եթե ցանկանաք, ինքներդ էլ հրաշալի գլուխ կհանեք։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոքր տարաձայնություններ մտերիմների հետ, բայց դրանք երկար չեն տևի։ Ձեր անկեղծությունը և ուրիշների կարծիքը հաշվի առնելու պատրաստակամությունը կօգնեն արագ հարթել ամեն ինչ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Visited 448 times, 1 visit(s) today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *