Աստղագուշակ հուլիսի 1-ի համար

Խոյ

Այսօր ձեր ամենամեծ մարտահրավերը ինքներդ եք՝ ձեր ամբիցիաները կարող են ձեզ տանել մի ուղի, որից հետ շրջվելն արդեն ուշ կլինի։ Զգուշացեք նրանցից, ովքեր գալիս են ձեր կյանք խոստումներով՝ հետագայում դրա դիմաց բարձր գին կպահեն։ Հին ընկերներից մի լուր կարող է սասանել ձեր վստահությունը աշխարհին, բայց կգա երեկոն, և դուք կգտնեք թե ներքին խաղաղություն, թե նոր ու ամուր կապեր:

Ցուլ

Ձեր ներսում այսօր վառվում է մի անսովոր լույս, որի շողերն ակամա գրավում են շրջապատին։ Դուք նման չեք ոչ մեկին՝ սա թե՛ ձեր ուժն է, թե՛ ձեր փորձությունը։ Մի վախեցեք ուշադրությունից, բայց եղեք զգոն՝ ամեն հայացք բարեմիտ չէ։ Տանը փոփոխություններն այսօր ոչ միայն արտաքին մթնոլորտը կթարմացնեն, այլ նաև՝ կբացեն նոր հնարավորությունների դուռը ձեր հոգում։

Երկվորյակներ

Առավոտյան մանրուքներին այսօր պետք է վերաբերվել լրջորեն՝ դրանք կարող են դառնալ մի ամբողջ պատմության սկիզբ։ Զգացմունքները խմորվում են ներսում՝ խոր, անկանխատեսելի և հնարավոր է՝ ճակատագրական։ Մի սարսափեք ձեր սրտի ձայնից. հենց այսօր նա կարող է հուշել մի բան, որ վաղը կփոխի ձեր ամբողջ կյանքը։

Խեցգետին

Դուք այնքան խորը վստահություն ունեք ձեր սրտում, որ դժվարությունները պարզապես սահում են կողքով՝ աննշմար։ Ամեն ինչ գնում է այնպես, ինչպես ինքներդ եք կառուցել ձեր մտքում։ Դուք այսօր բալասան եք բոլոր նրանց համար, ովքեր հոգնած են կամ վշտացած՝ մի բառ, մի ժպիտ, մի հայացք, և դուք նոր լույս եք բերում ուրիշների օրը։ Երեկոն անցկացրեք նրանց հետ, ում ներկայությամբ մաքուր է հոգին։

Առյուծ

Ձգտում եք բոլորին հաճելի լինել՝ սակայն հիշե՛ք, ձեր սեփական սիրտը նույնպես ուշադրության կարիք ունի։ Այսօր հատկապես լավ է ստեղծագործել, ճանապարհորդել, կամ պարզապես հանգստանալ։ Երեկոյան զգուշացեք ինքնաբուժումից կամ դեղորայք օգտագործելուց։ Բայց կարող է սպասել նաև մի անակնկալ ծանոթություն՝ մեկը, ով կգա հեռվից, բայց կդառնա մոտ…

Կույս

Այն մարդը, ումից քաջալերանքի էիք սպասում, այսօր միայն քննադատում է։ Բայց սա պատճառ չէ՝ ձեզ կորցնելու համար։ Դուք շատ ավելին եք, քան այսօր թվում է ձեզ։ Նայեք ձեր անցած ուղուն, ձեր հաղթանակներին՝ թույլ մի տվեք, որ որևէ մեկը ստվերի ձեր հավատը ինքներդ ձեր հանդեպ։ Այսօր արժե հիշեցնել աշխարհին՝ ով եք իրականում։

Կշեռք

Ձեր գաղափարները փայլուն են, բայց, ավաղ, այսօր աշխարհի համար դրանք դեռ չափից դուրս վառ են։ Մի՛ կանգ առեք, եթե աջակցություն չեք ստանում՝ միայնակ արեք առաջին քայլերը։ Հաջողությունը շուտով կձայնի, իսկ այն ժամանակ ձեր կողքին կանգնողներն արդեն չպետք է զարմանան։ Իմիջի փոփոխություն, հագուստի թարմացում՝ այսօր հենց այն պահն է։

Կարիճ

Բոլոր աչքերը ձեր վրա են՝ բայց ոչ միայն արտաքին փայլի, այլ՝ ձեր մտքի խորության համար։ Ձեր խոսքը լսում են, ձեր էներգիան՝ փոխանցում։ Նոր ծանոթությունները կարող են լինել կարիերայի կամ նույնիսկ՝ գաղափարական շրջադարձի սկիզբ։ Եվ եթե սիրտը հանգիստ է՝ թող այդպես էլ մնա. խառնաշփոթի կարիք այսօր չունեք։

Աղեղնավոր

Դուք կարող եք ժպտալ ու խաղաղ թվալ, բայց ներսում մի փոթորիկ է, որ ուրիշները չեն տեսնում։ Մի թողեք, որ վախերն ընկնեն ձեր թևերին. դրա փոխարեն թեթևացրեք ուրիշի վիշտը՝ և ձերն էլ մոռացության կմատնվի։ Ձեր ուժն ուրիշների մեջ ուժ գտնել կարողանալն է։

Այծեղջյուր

Ձեզ պետք է ինչ-որ բան նոր, թարմացնող՝ նույնիսկ մի քիչ խենթ։ Փոխեք ռեժիմը, եղանակը, միջավայրը։ Այսօր հնարավոր է հանդիպել մարդկանց, ովքեր կլրացնեն ձեզ՝ վառությամբ, գույնով, նոր շնչով։ Երեկոն ձեր գաղափարների ժամանակն է. մի վախեցեք մեծ նպատակներից՝ դուք պատրաստ եք։

Ջրհոս

Ձեր շուրջ կհավաքվեն նրանք, ում պետք եք՝ որպես առաջնորդ, ընկեր, գաղափարական ուժ։ Այսօր հենց թիմային աշխատանքի ժամանակն է՝ ոչ միայն օգտակար, այլ նաև ուրախությամբ լի։ Մարդկանց մեջ՝ ձեզ գտնում եք։ Երեկոն թող հագեցած լինի շփումներով, ծիծաղով և նոր անուններով՝ մի գուցե այստեղ էլ ձեր ապագան ձեզ հանդիպի։

Ձկներ

Դուք բոլորին լսում եք, բոլորին օգնում՝ և դրա համար էլ հաճախ մոռանում ինքներդ ձեզ։ Այսօր մի պահ կանգ առեք ու հարցրեք՝ իսկ ի՞նչ եմ ուզում ես։ Ձեր հոգին լուռ բողոքում է. մի զլացեք հանգստից, մի մոռացեք՝ ձեր սահմանները նույնպես պիտի հարգվեն։ Երբ հոգնեք օգնելուց՝ հիշեք, որ աշխարհն էլ ունի մի պարտք ձեր առաջ։

Visited 1 041 times, 1 visit(s) today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *